ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

ՎԻԵՏՆԱՄՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՋՐԱՀԱՐՍԵՐՈՎ ԿՈՒՐՈՐՏ

 

Վիետնամում բացվել է Six Senses Con Dao նոր կուրորտը: Կոն Դաո կղզին, որը հայտնի է նաև Կոն Սոն անվամբ, մտնում է 16 կղզիներից բաղկացած արշիպելագի մեջ և գտնվում է Վիետնամի ծովափից 160կմ հարավ-արևելք:
Վիետնամի գեղեցիկ և գողտրիկ անկյունում կառուցված Six Senses Con Dao-ն շքեղ կուրորտ է: Այժմ այս մեկուսի տարածքը ցամաքին կապում են ամենօրյա չվերթները:
Հյուրանոցի ժամանակակից ճարտարապետությունը չի վնասում շրջակա միջավայրին, այլ ընդհակառակը` ընդգծում է Կոն Դաոյի գեղեցկությունը: Six Senses Con Dao-ի ներդաշնակ դիզայնը, նախագծումը, գունային գամմայի և շինանյութերի ընտրությունը հրաշալի են համադրվում կղզու արևադարձային լանդշաֆտի հետ:

Six Senses Con Dao-ում կառուցված է 35 առանձնատուն, որոնցից յուրաքանչյուրն ունի լողավազան: Դրանք ընդարձակ են և հարմարավետ, իսկ լոգասենյակները գտնվում են ինչպես տան ներսում, այնպես էլ բաց երկնքի տակ:
Գլխավոր ռեստորանը գտնվում է լողափից ոչ հեռու` ծովի և նրա մեջ թափվող գետակի միջև, իսկ այլ վայրերից կարելի է առանձնացնել ավանդական խոհանոցով ազգային սրճարանը: Կղզու տարածքի 80%-ը պատկանում է ազգային զբոսայգուն:        

Այստեղ կարելի է տեսնել այնպիսի հազվագյուտ կենդանիների, ինչպիսիք են կանաչ և ծովային կրիաները, ծովային կովերը, որոնց նավաստիներն անվանում էին ջրահարսեր` այս առասպելական արարածների հետ նմանության պատճառով: Կղզում հանդիպում են նաև սև սկյուռիկներ, սևամորթ այծեր, վարազներ և մակականեր: Կղզու բուսական և կենդանական աշխարհի ողջ բազմազանությանը կծանոթացնի էքսկուրսավարը`Կոն Դաոյի արևադարձային ջունգլիներով շրջայցի ժամանակ: