ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Զուգահեռ աշխարհները գոյություն ունեն 

 

Օքսֆորդի համալսարանի գիտնականները  բացահայտում են կատարել մաթեմատիկայի ոլորտում, որն ապացուցում է, որ զուգհեռ աշխարհներ իրականում գոյություն ունեն:

Նման աշխարհների գոյության մասին տեսությունն ի հայտ էր եկել դեռևս անցած դարում ԱՄՆ-ում: Նրա հեղինակ Հյու Էվերետը պնդում էր, թե «բազմաշխարհ» տիեզերքում յուրաքանչյուր նոր իրադարձություն հնարավոր է և տիեզերքի տրոհում է առաջացնում: Այլընտրանքային ելքերի թիվն էլ հավասար է աշխարհների թվին: Այդ տեսությունը գիտնականների կողմից ֆանտաստիկա է համարվել  և մոռացվել:

Սակայն, բացահայտումը  վկայում է, որ Էվերետը ճիշտ ուղու վրա է եղել: Նոր տվյալների համաձայն` մենք ապրում ենք զուգահեռ աշխարհներից մեկում, բայց ոչ միակում: