ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Նամիբիայում ստորերկրյա ծով է հայտնաբերվել

 

Երկրաբանները Աֆրիկայի հարավում` Նամիբիայում, ստորերկրյա ծով են հայտնաբերել, ինչը կարող է հսկայական ազդեցություն ունենալ մայրացամաքի ամենաչոր շրջաններից մեկի հետագա զարգացմանը: Ըստ նախնական գնահատականների` նոր բացահայտված ծովը կարող է գալիք 400 տարիների ընթացքում ջրով ապահովել երկրի հյուսիսը: Նամիբիայում բացի Ատլանտյան ափից չկան այլ խոշոր ջրային ավազաններ, գետերը ևս շատ քիչ են, դրանց մեծամասնությունը չորանում է: Ուստի անբարենպաստ պայմանների պատճառով հողագործությունն այս հատվածում զարգացած չէ: Այժմ գիտնակնները ենթադրում են, որ ջրի նոր աղբյուրը կարող է լիովին վերափոխել հողագործության ոլորտը երկրում: Նրանք նաև կարծիք են հայտնել, որ ջուրը էկոլոգիապես մաքուր է, քանի որ դրան ձեռք չեն տվել շուրջ 10 հազար տարի: