ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Մաֆիայի թանգարան Լաս Վեգասում

 

Լաս Վեգասում բացվել է Մաֆիայի թանգարան: Թանգարանի ստեղծումը տևել է 5 տարի և արժեցել 42 միլիոն դոլար: Թանգարանը պարունակում է բազմապիսի տեղեկատվություն քրեական անցյալի մասին: Թանգարանում հավաքված են այն ժամանակի բազմաթիվ ցուցանմուշներ, սենյակներից մեկում պատի վրա կախված են արյունոտ լուսանկարներ, մյուս սենյակում` ատրճանակների բազմազան հավաքածուն, որոնց այցելուները կարող են ձեռք տալ: Կցուցադրվեն հանցագործության համար ամենաանհավանական գործիքները: Թանգարանում հավաքված են աղմկահարույց հանցագործությունների վավերագրական նմուշներ: