ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ

 

Դուբայում ընթանում է 80 հարկանի Dynamic Tower եզակի կառույցի շինարարությունը: Այն աշխարհում առաջին շինությունն է, որի արտաքին տեսքը կարող է փոփոխվել: Նախագծի համաձայն՝ շենքի յուրաքանչյուր հարկը կշարժվի երկրի և այլ հարկերի նկատմամբ:

Հարկերի վրա տեղադրված 79 էներգետիկ հողմային տուրբինների շնորհիվ 420 մետրանոց երկնաքերը պտտելու է իր հարկերը մի հոծ և անշարժ սյան շուրջ 360օ-ով: Բացի այդ, շարժական կառույցն ընդունակ է ինքն իրեն ապահովել էլեկտրաէներգիայով  տանիքի վրա կտեղադրվեն արևային վահանակներ և 48 հողմային տուրբիններ, որոնք ժամում մատակարարելու են 1 200 000 կՎտ էլեկտրաէներգիա: BBC ինֆորմացիոն ծառայության տվյալներով՝ աշխարհում առաջին շարժական կառույցի նախագծում ներդրումները կազմում են 700 միլիոն ԱՄՆ դոլար: Երկնաքերում կլինեն գրասենյակներ, հյուրանոց, բնակարաններ և լյուքս դասի 10 առանձնատուն վերին հարկերում: Ի տարբերություն երկնաքերի այլ հատվածների՝ վերջիններս կարող են վերահսկել իրենց շրջապտույտը: