ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՓՈՂՈՑՆԵՐԸ

 

Forbes ամերիկյան ամսագիրը Cushman & Wakefield խորհրդատվական գործակալության հետ համատեղ հերթական անգամ պարզել է, թե աշխարհում որ փողոցների 1 մ2 առևտրային տարածքի արժեքն է ավելի բարձր (մեկ տարվա համար):

Ստորև ներկայացված է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցների
անունները:

1. ԱՄՆ, Նյու-Յորք: Հանրահայտ Fifth Avenue-ի վրա առևտրային հրապարակների 1 մ2-ի գինը գերազանցում է 15000 ԱՄՆ դոլարը 

2. Չինաստան, Հոնգկոնգ: Causeway Bay շրջանում առևտրային տարածքների 1 մ2-ի արժի ավելի քան 12000 ԱՄՆ դոլար:

3. Ֆրանսիա Փարիզ: Avenue des Champs-Elysees անվամբ փողոցի վրա առևտրային հրապարակների 1 մ2-ը գնահատվում է 9200 ԱՄՆ դոլարից ավելի:
4. Մեծ Բրիտանիա, Լոնդոն: New Bond փողոցի վրա առևտրային հրապարակների 1 մ2-ի գինը 8100 ԱՄՆ դոլարից ավելի է:

5. Ճապոնիա, Տոկիո: Ginza շրջանում առևտրային հրապարակների 1 մ2-ի արժեքը կազմում է ավելի քան 6800 ԱՄՆ դոլար:
6. Իռլանդիա, Դուբլին: Grafton փողոցի վրա առևտրային հրապարակների 1 մ2-ի գինը գերազանցում է 6600 ԱՄՆ դոլարը:

7. Շվեյցարիա, Ցյուրիխ: Bahnhofstrasse փողոցի վրա 1 մ2  առևտրային հրապարակն արժի ավելի քան 4900 ԱՄՆ դոլար:
8. Ավստրալիա, Մելբուռն: Pitt Street Mall առևտրային տարածքների 1 մ2-ի գինը կազմում է ավելի քան 4800 ԱՄՆ դոլար:
9. Հունաստան, Աթենք: Ermou փողոցի վրա առևտրային տարածքների 1 մ2-ի գինը գերազանցում է 4500 ԱՄՆ դոլարը:

10. Հարավային Կորեա, Սեուլ: Այս քաղաքի Gangnam Station ժամանցային-բիզնես կենտրոնում 1 մ2-ի գինը գերազանցում է 4300 ԱՄՆ դոլարը:

 

Նշենք, որ անցյալ տարվա համեմատությամբ աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցների հերթական դասավորությունը փոփոխության չի ենթարկվել: