ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Աշխարհի ամենաթանկ կերակրատեսակները

 

Աշխարհի ամենաթանկարժեք միսը ճապոնական վագիու կովերի միսն է: Դրա ֆիլեի 200 գրամը Եվրոպայում արժե ավելի քան 100 ԱՄՆ դոլար: Որոշ հատուկ կտորներ վաճառվում են 1000 ԱՄՆ դոլարով:

Աշխարհի ամենաթանկարժեք պելմենիները հնարավոր է համտեսել ռուս էմիգրանտների համար նախատեսված՝ Golden Gates ռեստորանում, որը գտնվում է Բրոնքսի շրջանում: 8 պելմենիներից բաղկացած մեկ չափաբաժինն այստեղ արժե 2400 ԱՄՆ դոլար, իսկ 16 պելմեններից բաղկացածը՝ 4400 ԱՄՆ դոլար:

Ամենաթանկարժեք ձկնկիթը աշխարհում բելուգա-ալբինոսի ձկնկիթն  է, որը կոչվում է Almas: Այն հազվադեպ է արտահանվում Իրանից: Ոսկյա տարայում փաթեթավորված 100 գրամ ձկնկիթը արժե 2000 ԱՄՆ դոլար:

Աշխարհում ամենթանկարժեք դեսերտը մատուցում են Նյու-Յորքի Serendipity 3 ռեստորանում: Կակաոյի 25 տեսակի սերուցքային պաղպաղակ՝ զարդարված ոսկյա փաթիլներով, ինչպես նաև՝ փոքրիկ La Madeline au Truffle շոկոլադով, մատուցվու World's most expensive dishesմ է ոսկյա եզրերով, ադամանդապատ գավաթներով, ինչպես նաև առանձին մշակված ադամանդներով: Այս հաճույքն արժե 25 000 ԱՄՆ դոլար:

Աշխարհի ամենաթանկ շոկոլադը կոչվում է Chocopologie by Knipschildt.Այս շոկոլաֆի 453 գրամի համար պետք է վճարել 2600 ԱՄՆ դոլար:

Իսկ ամենաթանկ ընկույզն աշխարհում մակադամիան է: Այս ընկույզի մեկ կիլոգրամն արժե ավելի քան 30 ԱՄՆ դոլար: