ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Տոկիոյում բացվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակը

 

 

 

 

 

 

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բացվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակը՝ «Երկնային ծառը», որն ունի 634 մետր բարձրություն։ Բացի հեռուստա և ռադիոհեռահաղորդակցություն ապահովելուց՝ աշտարակը կլինի նաև Տոկիոյի խոշորագույն ժամանցի վայրերից մեկը։ Սպասվում է, որ այն կընդունի օրական մոտ 200 հազ մարդ, իսկ մեկ տարվա ընթացքում այնտեղ կայցելի ավելի քան 25 մլն մարդ։ Աշտարակում՝ 350 մետր բարձրության վրա, գործում են ռեստորան և դիտակետ, որտեղից այցելուները կարող են տեսնել Տոկիոն անհավանական բարձունքից։ Երկրորդ դիտակետը տեղակայված է 445 մետր բարձրության վրա։ Աշտարակի ներքևի մասում գործում են օվկիանարիում և պլանետարիում, ինչպես նաև առևտրի կենտրոն՝ 312 խանութով ու ռեստորանով։