Լեգենդար փառատոներ
Տարբեր երկրներում անցկացվող լեգենդար փառատոները վկայում են երկրների հնագույն ավանդույթների մասին. մարդիկ ջուր են լցնում միմյանց վրա, ներկ են սփռում, վառում են հսկայական խարույկներ, մի խոսքով՝ հավաքվում են հսկայական ամբոխով՝ նշելու այս կամ այն իրադարձությունը:
1. Հոլի. հին հնդկական փառատոն, որն անցկացվում է՝ ի փառս բարու հաղթանակի
Տոնն սկսվում է մեծ խարույկ վառելով, ապա փառատոնի մասնակիցներն սկսում են բազմագույն ներկեր սփռել միմյանց վրա՝ տարածելու ուրախություն և երջանկություն:
2. Լույսի ձմեռային փառատոնը Ճապոնիայի Կուվան քաղաքում - Նաբանա նոսատո բուսաբանական այգում 7 մլն լուսադիոդային լամպ է վառվում:
3. Վենետիկում (Իտալիա) անցկացվող դիմակահանդեսը - 1162 թվականին Վենետիկի Հանրապետությունը կանխել է թշնամու ներխուժման փորձը, ինչի առթիվ մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ուրախանալու:
4. Շոտլանդական կղզիներում անցկացվեղ Up Helly Aa-ը Կրակի փառատոնն է, որը խորհրդանշում է սեզոնի ավարտը: Up Helly Aa փառատոնին տասնյակ մարդիկ փողոց են դուրս գալիս թեմատիկ կոստյումներով:
5. Իսպանական լոլիկի փառատոնը - սկիզբ է առել 1945 թվականին, երբ տեղացիները վախեցնում էին վայրի կենդանիներին՝ նրանց վրա լոլիկներ նետելով:
6. ԱՄՆ Ալբուկերկ քաղաքում անցկացվող Օդապարիկների միջազգային փառատոնը տևում է 9 օր: Այդ ընթացքում օդ է բարձրանում շուրջ 750 օդապարիկ:
7. ԱՄՆ Նևադա նահանգում անցկացվող Burning Man փառատոնը, որի ընթացքում կառուցվում են բազմաթիվ հսկայական ինստալյացիաներ, որն ուղեկցվում է երաժիշտների երգուպարով: Ամեն ինչ ավարտվում է՝ շուրջ 30 մետրանոց հսկա փայտե մարդուն հրդեհելով:
8. Չինաստանում և Վիետնամում անցկացվող Լապտերների փառատոնը - չինացիներն ու վիետնամցիներն այցելում են տաճարներ, որոնք զարդարվում են հազարավոր լապտերներով: Գիշերվա կեսին լապտերներն օդ են բացթողնվում, ինչը խորհրդանշում է ինքդ քեզնից մի մասնիկ բաց թողնելը:
9. Ավստրալիայում անցկացվող Գարմա փառատոնը - Յոլնկու ցեղատեսակի հիմնադրած փառատոնն է:
10. Պերույում անցկացվող Արևի փառատոնը - Ինկերի կայսրությունում սա ամենակարևոր տոներից մեկն է եղել, որն անցկացվել է ի պատիվ արևի աստծու՝ Ինտիի:
11. Ճապոնիայում անցկացվող Ձյունի փառատոնը - ամեն տարի՝ փետրվարին, 7 օրվա ընթացքում միլիոնավոր մարդիկ այցելում են ճապոնական Սապպորո՝ դիտելու հսկայական ձյունե քանդակները:
12. Հնդկաստանի Ջայպուր քաղաքում անցկացվող Փղերի փառատոնը - փղերը հնդկական մշակույթի կարևորագույն մասն են, ուստի ամեն տարի՝ մարտին, հատուկ նրանց պատվին փառատոն է կազմակերպվում:
13. Ռուսական Սանկտ Պետեբուրգի Սպիտակ գիշերների փառատոնն անցկացվում է հունիսին: Այս փառատոնի մասն են կազմում Նևա գետի վրայով նավարկող կարմիր առագաստներով նավերը:
14. ԱՄՆ Միչիգան նահանգում անցկացվող «Էլեկտրական անտառ» երաժշտական փառատոնը, որը նվիրված է էլեկտրոնային երաժշտությանը:
15. Պորտուգալիայի Ավազե քանդակների միջազգային փառատոնը - զբաղեցնում է շուրջ 1393 կմ. տարածք: