ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Չինաստանը պատրաստվում է շքեղ մի քաղաք կառուցել, որը նաև լողալու է

 

Չինաստանի իշխանությունները պատրաստվում են իրականացնել բավական հավակնոտ մի նախագիծ, որի շրջանակներում կառուցվելու է շքեղ մի քաղաք, որը նաև լողալու է։  Քաղաքը  համալրված է լինելու ստորջրյա հյուրանոցներով, թանգարաններով, ռեստորաններով, ցուցասրահներով ու թեմատիկ այգով՝ դեպի Չինաստանի ափը գրավելով հազարավոր հետաքրքրասեր զբոսաշրջիկների։ Նշվում է, որ քաղաքի համար հիմք կծառայեն նոր տեխնոլոգիայով ստեղծված կամուրջները, որոնք առանց կողմնակի օգնության կարող են ամուր կանգնել ջրում։10 ք/կմ մակերեսով քաղաքը, թեև կկառուցվի որպես զբոսաշրջային ակտիվ կենտրոն, այնուամենայնիվ, այնտեղ հնարավոր կլինի կացարան գնել ու բնակություն հաստատել։Հետաքրքրական է, որ ժամանցի ու զվարճանքի բազմաթիվ վայրերը կառուցված են լինելու ինչպես քաղաքի մակերևույթին, այնպես էլ ջրի տակ։ Չինական կողմը հայտնել է, որ քաղաքի կառուցումը կսկսվի 10-20 տարուց։