ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Աշխարհում արևային էներգիայով գործարկվող ամենամեծ կամուրջն անցնում է Թեմզայի վրայով


 

Ավելի քան 4400 արևային վահանակ ձևավորում են Լոնդոնի Բլեքֆրայարս կամրջի տանիքը` այն դարձնելով աշխարհում ամենամեծ կամուրջը, որը գործարկվում է արևային էներգիայով: Հին վիկտորյան շրջանի կամուրջը, որը Թեմզա գետի վրա կառուցվել է 1886-ին, ի տարբերություն քաղաքի մյուս կամուրջների գործարկվում է որպես երկաթուղային կայարան, սպասարկելու շրջակա տարածքներից աշխատանքի մեկնող անձանց:

Լինելով առաջին կայարանը, որն անցնում է Թեմզա գետի վրայով, այն միշտ էլ եղել է իշխանությունների ուշադրության կենտրոնում: 2009-ին այն նոր ծածկով համալրվեց: Կռած երկաթով կամուրջն ապամոնտաժվել և կառուցվել է արևից իր սեփական էներգիան վերարտադրելու համար: