Շամպայնի մառանները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
Շամպայնի ծննդավայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Դա Ֆրանսիայի Էպերնե քաղաքի Ավենյու դե Շամպայն փողոցն է: Հենց այստեղ են գտնվում գինու մառանները, որոնց միկրոկլիմայի շնորհիվ XVII դարում ի հայտ է եկել հայտնի փրփրուն գինին: Ներկայում Ավենյու դե Շամպայնի նկուղներում մի քանի միլիոն շամպայն է պահվում: Նկուղների տարածքի չափսը հայտնի չէ, քանի որ դրանք պատկանում են մի քանի անձանց: Հնագույն ընկերություններից մեկը՝ Moët & Chandon-ը, 110 կմ երկարությամբ նկուղներ ունի: