Ինչու է եռացած ջուրը ավելի շուտ սառցակալում
1963 թվականին Տանզանիայի դպրոցներից մեկի աշակերտ Էրեստո Մփեբանը հարց է տվել իր ուսուցչին՝ ինչու է իր սառցախցիկում տաք պաղպաղակն առավել շուտ սառցակալում, քան սառը պաղպաղակը: Նրան ի պատասխան ուսուցիչը միայն ժպտացել է: Մի քանի տարի անց Մփեբան նմանատիպ հարց է տվել նաև ֆիզիկոս Դենիս Օսբորնին: Վերջինն էլ առաջարկել է փորձ անել՝ սառցախցիկում դնել ջրով լի 2 տարա: Մի տարայի մեջ ջուրը պետք է լիներ 35 աստիճան Ցելսիուս, մյուսում՝ 100: Փորձի արդյունքում ֆիզիկոսը համոզվել է, որ եռացող ջուրն առավել շուտ է սառցակալում: Առավել ուշ Օսբորնն ու Էրաստոնն այս թեմայով հրապարակել են համատեղ գիտական աշխատություն, որը կոչվել է «Մփեմբայի էֆեկտ»: Ինչն է ստիպում եռացող ջրին առավել շուտ սառցակալել՝ գիտնականները մինչ օրս էլ ստույգ բացատրություն չունեն: Վարկածներից մեկի համաձայն՝ տաք ջրի արագ սառեցումը տեղի է ունենում արագացված գոլորշիացման պատճառով, մեկ այլ վարկածով՝ մոլեկուլների միջև ջրածնային կապերի ձգվածության պատճառով: Սակայն միանշանակ պատասխանն այս երևույթի այդպես էլ մնում է չբացահայտված: