Եգիպտոսում գտել են «հանդերձյալ աշխարհ տանող դուռ»
Լուկսորի մոտակայքում` Կառնակ տաճարում, իրականացվող պեղումների ժամանակ եգիպտացի հնագետները հայտնաբերել են դռան պատկերով գրանիտե կոթողը: Գիտնականների կարծիքով, դա խորհրդանշական դուռ է, որի միջով, ինչպես հնագույն եգիպտացիներն էին գտնում, հանգուցյալի հոգին ուղևորվում էր հանդերձյալ աշխարհ: