Վառոդն հայտանագործել են`փորձելով ստանալ անմահության թուրմը
Համարվում է, որ վառոդն առաջին անգամ, ստացել են Չինաստանում: Այն 11-րդ դարում հայտնագործել են չինացի ալքիմիկոսները՝ փորձելով ստանալ անմահության թուրմ: Սուն դինաստիայի ղեկավարման տարիներին Չինաստանում հայտնվել է տրակտատ՝ «Վուջինգ Զոնգյաո» անվամբ, որի մեջ արձանագրված են եղել վառոդ ստանալու մի քանի բանաձևեր: Բացի դրանից, այդ տրակտատում նկարագրված են եղել ռումբեր և նռնակներ սարքելու մի քանի ձևեր: Փորձելով ստանալ անմահության թուրմը՝ չինացի ալքիմիկոսնեը խառնել են տարատեսակ նյութեր: Նրանցից շատերը զոհվել են՝ ստացված հեղուկներն իրենց վրա փորձելով: Վարկածներից մեկի համաձայն, երբ ալքիմիկոսն իրար է խառնել ծծումբն, ածուխն ու նիտրատը, խառնուրդը բոցավառվել է տաք թորանոթի վրա: Այդպես էլ ստեղծվել է վառոդը: Այն չդարձավ անմահության թուրմ, ընդհակառակը՝ սև վառոդի հայտնագործումից հետո մահացությունը պատերազմների ժամանակ կտրուկ մեծացավ: