Գալիք դարում ԱՄՆ-ն կբախվի ջրի սուր դեֆիցիտի հետ
Գալիք դարում ԱՄՆ-ն կբախվի ջրի սուր դեֆիցիտի հետ, հայտնում են ամերիկացի գիտնականները: Նմանատիպ իրավիճակ կստեղծվի նաև Հնդկաստանում և Նեպալում: Դրա ամենագլխավոր պատճառը կլինի ջերմաստիճանի բարձրացումը, ինչն էլ իր հերթին կառաջանա Երկրի մթնոլորտում CO2-ի ավելացման հետևանքով: Համաձայն գիտնականների կանխատեսումների՝ Նյու Յորքում, Լոս Անջելոսում, Մումբայիում, Երուսաղեմում միջին ջերմաստիճանը կկազմի 46 աստիճան Ցելսիուս: Ածխաթթու գազի պարունակությունը կավելանա կրկնակի՝ համեմատած ներկա մակարդակի հետ և կկազմի մթնոլորտի 0,1%-ը: «Ջրային քաղցի» տարաքում կհայտնվի ԱՄՆ-ի տարածքի կեսը, խմելու ջուրը կդառնա ամենաթանկ ռեսուրսը կենտրոնական, հարավ արևմտյան և արևմտյան նահանգներում: Արդեն հիմա «Ոսկե նահանգի»՝ Կալիֆոռնիայի ջրի պաշարները կհերիքեն ընդամենը մեկ տարի: Նահանգապետ Ջերի Բրաունը կոչ է արել կալիֆոռնիացիներին՝ ջուրն օգտագործել շատ խնայողաբար: