ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Օրվա ընթացքում մարդը կատարում է քսան հազար քայլ: Մեկ տարում այն հասնում է յոթ, իսկ 70 տարում` մոտ 500 միլիոնի: Դա կազմում է գրեթե 384 հազար կիլոմետր, որը հավասար է Երկրի և Լուսնի միջև եղած տարածությանը, այլ կերպ ասած` 70 տարեկան մարդը կարող է 9 պտույտ գործել երկրագնդի շուրջը:

 

Թագավորական ընտանիքի երեխաներին չարությունների համար չէին պատժում, այդ պատիժը նրանց փոխարեն կրում էին ծառաները: Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 4-րդը 1607թ. թույլատրեց պատժել երեխաներին:

 

Բաստիլում, ի թիվս ամենատարբեր հանցագործների, կալանավորված է եղել նաև ...գրող, փիլիսոփա, լուսավորիչ Դենի Դիդրոյի և մաթեմատիկոս, մեխանիկ, լուսավորիչ-փիլիսոփա Ժան Լերոն դ'Ալամբերի` 1751թ. կազմած «Գիտությունների, արվեստների և արհեստների հանրագիտարան կամ գործնական բառարան»-ը, որը մեղադրվել է «կրոնին և հասարակական բարոյականությանը հասցրած վնասի» համար: