ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Աշխարհի ամենաթանկ մահճակալը

           

Շքեղ իրեր արտադրող ընկերությունները միմյանց հետ մրցում են ոչ միայն ամենաոճային, այլ նաև ամենաթանկ աքսեսուարների ստեղծման համար: Այսպիսի «մրցավազքը» ներշնչել է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի կահույք արտադրող Parnian Furniture ընկերությանը ստեղծել աշխարհի ամենաթանկ մահճակալը:
Վերջինս ներկայացված է ընկերության ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում գտնվող  Սքոթսդեյլի ցուցադրասրահում: Parnian Furniture ընկերության նախագահ Աբդուլհա Պարնիանից պահանջվեց երկու տարի այս մահճակալի արտաքին դիզայնը մշակելու, այնուհետև ևս ութ ամիս՝ նախագիծը իրականություն դարձնելու համար: Կախված նյութերի և դետալների ընտրությունից` աշխարհի ամենաթանկ մահճակալի արժեքը կարող է գերազանցել 210 000 ԱՄՆ դոլարը: Հաճախորդին առաջարկվում է մի շարք տարբերակներ՝ iPad-ի համար ներկառուցված տակդիր, լիցքավորման սարքեր, շարժական հեռուստացույցեր և համակարգչային մոնիտորներ, ոսկեպատում և այլն: Աշխարհի ամենաթանկ մահճակալի ներքնակներն էլ տարբերվում են մյուսներից. դրանք ձեռագործ են և պատրաստված այնպիսի բնական նյութերից,ինչպիսին են բուրդը, բամբակը, լատեքսը և ձիու մազը: Մահճակալի նվազագույն արժեքը կազմում է 38 000 ԱՄՆ դոլար: Ցուցադրասրահում ներկայացված մահճակալը պատրաստված է սև փայտից, սապելեից (աֆրիկյան մախագոն) և թխկիից: Այն սարքավորված է երկու լուսադիոդային սենսորային անջատիչներով. մեկը նախատեսված է մահճակալի լուսավորման, երկրորդը` շարժական արկղերով երկու գիշերային սեղանիկների լուսավորության միացման համար: