ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Աշխարհի ամենահուսալի բանկերը

 

Global Finance ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահուսալի բանկերի ցանկը: Նրանում ներկայացված վարկային կազմակերպություններից ավելի քան կեսը ներկայացնում են Հին մայրցամաքը, իսկ յուրաքանչյուր հինգերորդը՝ Հյուսիսային Ամերիկան: Ռուսական բանկերն այդ ցանկում ընդգրկված չեն: Ֆինանսական ճգնաժամը Եվրոպայում և համաշխարհային տնտեսության վիճակի շուրջ առաջացած անհանգստության նոր ալիքը կրկին ստիպեցին սևեռուն ուշադրություն դարձնել վարկային կազմակերպությունների հուսալիության աստիճանին:

Այս ֆոնի վրա Global Finance-ը  մի փոքր հանգստացնում է վատատես մարդկանց. անցյալ տարվա ամենահուսալի հիսուն բանկերի ռեյտինգի մասնակիցներից 45-ը կարողացել են պահպանել իրենց դիրքերը համաշխարհային բանկային համակարգի վերնախավում: Ընդ որում, Մեծ Բրիտանիայի մի քանի խոշորագույն վարկային կազմակերպություններ վերադառնալ են լավագույն հիսնյակ:

Արդեն 19 տարի է, ինչ Global Finance ամսագիրը հրապարակում է աշխարհի ամենահուսալի բանկերի ցանկը: Վերջինիս կազմման ժամանակ հրատարակությունը համեմատություններ է անցկացրել երկարաժամկետ վարկային ռեյտինգների և մոլորակի 500 խոշորագույն բանկերի ակտիվների ընդհանուր ծավալի միջև:
Այս տարի աշխարհի ամենահուսալի բանկերի ցանկում ընդգրկվել են 28 բանկ Եվրոպայից (այս տարածաշրջանում ռեյտինգի առաջատարներն են Ֆրանսիան և Գերմանիան՝ ներկայանալով 6-ական վարկային կազմակերպություններով),

11-ը` Հյուսիսային Ամերիկայից (ԱՄՆ-ից 5 և Կանադայից 6 կազմակերպություն), 9-ը` Ասիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից և 2-ը`Մերձավոր Արևելքից:
Աշխարհի ամենահուսալի բանկերի ռեյտինգը գլխավորում է գերմանական KfW բանկը, «արծաթ»-ին արժանացել է ֆրանսիական Caissedes Depots et Consignations բանկը, իսկ ցանկի պատվավոր երրորդ տեղը գրավել է հոլանդական Bank Nederlandse Gemeenten-ը: Նշենք, որ մեկ տարվա ընթացքում վարկային կազմակերպությունների առաջատար եռյակում փոփոխություններ չեն եղել: