ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Վանա լճում հայտնաբերվել են  կորալներ

 

Վանա լճում ջրասուզման աշխատանքներ իրականացնող խումբը 100 մետր խորության վրա, հայտնաբերվել են յուրահատուկ կորալներ (բուստեր):

30 մետր երկարությամբ կորալների գեղեցկությունն ապշեցրել է ջրասույզներին, որոնց պնդմամբ` դրանք ունեն հարյուրավոր տարիների պատմություն:

Ջրային հարցերով ֆակուլտետի պրոֆեսոր Մուստաֆա Սարը հայտնել է, որ այս հրաշքը հայտնաբերվել է Վանի Ախթամար կղզու մոտ:

«Ավելի վաղ նման հրաշք տեսնելու համար գնում էինք Ինդոնեզիա կամ Կարմիր ծով, այժմ մարդիկ կգան մեզ մոտ, քանի որ ամենամեծ կորալն այստեղ է»:Պրոֆեսորը Վանա լճի կորալները համեմատել է Կարմիր ծովի կորալների հետ: