Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր
Ժամանակակից մարդը «լողում» է ռադիացիայի մեջ
Գրեթե բոլորը տեղյակ են, որ ռադիացիան շատ վտանգավոր է մարդկանց համար, սակայն քչերը գիտեն օրինակ այն, որ մարդն ամեն օր գտնվում է ռադիացիայի ազդեցության տակ, որի մեծ մասն անվտանգ է իր առողջության համար: Ներկայացնում ենք հետաքրքիր ու ոչ այնքան հայտնի փաստեր ռադիացիայի մասին:
- Ատոմային սուզանավի մեջ ֆոնային ռադիացիան ավելի քիչ է, քան ցամաքում:
- Նյու Յորքի կենտրոնական կայարանի շինարարության ժամանակ այնքան մեծ քանակությամբ գրանիտ է կիրառվել, որ այժմ այնտեղ ռադիացիայի մակարդակը թույլատրելիից շատ ավելի բարձր է, քան ատոմակայանում:
- Չեռնոբիլյան գոտում աճում են Cryptococcus neoformans անվամբ սնկեր, որոնք իրենց շատ լավ են զգում ճառագայթահարման տակ:
- Միջին ծխողը տարվա ընթացքում ստանում է 300 ռենտգենային պրոցեդուրաներին հավասար ռադիացիա: Պատճառն այն է, որ ծխախոտի ծխում առկա են ռադիոակտիվ իզոտոպներ:
- Օդաչուներն ու ուղեկցորդուհիները տարվա ընթացքում ավելի շատ են ճառագայթահարվում, քան ատոմակայանի աշխատակիցները:
- Մի բուռ ուրանը գրեթե նույնքան ռադիոակտիվ է, որքան 10 հատ բանանը: Բանանների ռադիոակտիվությունը վաղուց ապացուցված է:
- Վլադիմիր Պրավիկը եղել է Չեռնոբիլի ատոմակայանի հրդեհը մարող առաջին հրշեջներից մեկը: Ասում են, որ ռադիացիայի ազդեցության տակ նրա դարչնագույն աչքերը դարձել են կապույտ:
- ԱՄՆ-ը ժամանակին փորձել է հերքել, որ ատոմային հարձակումից հետո տեղանքը ենթարկվում է ռադիոակտիվ վարակման: ԱՄՆ-ն անգամ հայտարարել է, թե դա ճապոնական քարոզչություն է:
- Մարիա Կյուրիի հայտնագործումից հետո ռադիումն սկսել են կիրառել ամենուրեք՝ ատամի խոզանակներից սկսած մինչև կոնֆետներ: Բնական է, որ այն լուրջ վնասներ է հասցրել օգտագործողների առողջությանը:
- Ածխային էլեկտրակայանների մոտ ապրողներն ավելի շատ են ճառագայթահարվում, քան ատոմակայանների մոտ ապրողները:
- 20-րդ դարի կեսերին Ամերիկայում վաճառվել է «Ատոմային էներգիայի Հիլբերտ U-238 լաբորատորիա» անվամբ խաղը, որի հավաքածուի մեջ ներառվել են իսկական ուրան 238-ի նմուշներ:
- Լուսնի վրայի ամերիկյան դրոշներն ամբողջությամբ գունազրկվել են արևային ռադիացիայի պատճառով:
- Չեռնոբիլի տարածքում տնկված սոյայի հունդերը զարգացրել են հակառադիացիոն պաշտպանություն: Այս հատկությունը կարող է պիտանի լինել մարդկանց:
- Պարզվել է, որ իրականում մարդն ավելի շատ ռադիացիա է ճառագայթում, քան նրա բջջայինը:
- Մկնդեղ պարունակող արդյունաբերական թափոններն առավել վտանգավոր են, քան նույնաքանակ ատոմային թափոնները:
- Մենք մշտապես գտնվում ենք ռադիացիոն ճառագայթների տակ, որոնց մեծ մասն անվտանգ է: Վտանգավոր է միայն իոնացված ճառագայթահարումը՝ բավականին մեծ քանակությամբ (ռենտգենյան ճառագայթներ, գամմա- ճառագայթներ և այլն):