15 խորիմաստ ցիտատ, որոնք կփոխեն ձեր կյանքը
1) Անհաջողությունները կրկին սկսելու հնարավորություն են՝ պարզապես արդեն ավելի խոհեմաբար: Հենրի Ֆորդ
2) Եթե խնդիրը կարելի է լուծել, ապա չարժե դրա համար անհանգստանալ: Եթե խնդիրն անլուծելի է, անհանգստանալն անիմաստ է: Դալայ Լամա
3) Նույնիսկ, եթե դուք շատ տաղանդավոր եք և մեծ ջանքեր եք գործադրում, միևնույն է որոշ արդյունքների համար ժամանակ է անհրաժեշտ. դուք չեք կարող մեկ ամսից երեխա ունենալ, նույնիսկ, եթե միանգամից 9 կնոջ ստիպեք հղիանալ: Ուորեն Բաֆեթ
4) Բախտը կյանքում գոնե մեկ անգամ ծեծում է յուրաքանչյուր մարդու դուռը, սակայն նա այդ պահին նստած է լինում մոտակա գարեջրատանը և ոչ մի թակոց չի լսում: Մարկ Տվեն
5) Մեր ամենամեծ թերությունն այն է, որ մենք շատ շուտ ենք թևաթափ լինում: Հաջողության հասնելու ամենաճիշտ ուղին միշտ ևս մեկ անգամ փորձելն է: Թոմաս Էդիսոն
6) Անձամբ ես սիրում եմ սերուցքով ելակ, բայց ձուկը, չգիտես՝ ինչու, նախընտրում է որդեր: Այդ իսկ պատճառով՝ ձկնորսության գնալիս, մտածում եմ ոչ թե այն մասին, թե ինչ եմ սիրում ես, այլ այն մասին, թե ինչ է սիրում ձուկը: Դեյլ Կառնեգի
7) Առավոտյան արթնանալիս՝ հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ պետք է անեմ»: Գիշերը քնելուց առաջ հարցրու. «Ի՞նչ եմ արել»: Պյութագորաս
8) Աղքատ, անհաջողակ, դժբախտ և անառողջ մարդը նա է, ով հաճախ է օգտագործում «վաղը» բառը: Ռոբերտ Կիյոսակի
9) Ծերերը երիտասարդներին հաճախ խորհուրդ են տալիս խնայել փողերը, սակայն դա վատ խորհուրդ է: Մի՛ կուտակեք մանրադրամներն, այլ ծախսեք ձեր կարիքները հոգալու վրա: Մինչև 40 տարեկան դառնալս, ես կյանքում նույնիսկ մեկ դոլար չեմ խնայել: Հենրի Ֆորդ
10) Ես ուզում եմ դա, նշանակում է՝ կլինի: Հենրի Ֆորդ
11) Ես պարտություններ չեմ կրել, այլ պարզապես գտել եմ 10 000 միջոց, որոնք չեն գործել: Թոմաս Էդիսոն
12) Ծանր աշխատանքը կուտակված հեշտ գործերն են, որոնք չեք արել այն ժամանակ, երբ պետք է անեիք: Ջոն Մաքսվել
13) Առաջ ես ասում էի. «Հույս ունեմ, որ ամեն ինչ կփոխվի»: Հետագայում հասկացա, որ ամեն ինչ փոխելու համար միայն մեկ բան է անհրաժեշտ՝ որ ես ինքս փոխվեմ: Ջիմ Ռոն
14) Դասը, որ ես քաղել եմ, և որին ողջ կյանքս հետևում եմ, այն է, որ պետք է փորձել, փորձել ու կրկին փորձել և երբեք չհանձնվել: Ռիչարդ Բրենսոն
15) Արա այսօր այն, ինչ մյուսները չեն ուզում անել և վաղը կապրես այնպես, ինչպես մյուսները չեն կարող: Ջարեդ Լետո