ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Խելացի ականջակալերը  կարող են զտել անցանկալի ձայները


 

Ամերկիյան «Doppler Labs» ընկերությունն ստեղծել է արտասովոր ականջակալներ՝ Doppler Here Active Listening, որոնք խելացիորեն վերահսկում են «աշխարհի հնչյունները»:  Դրանք ունեն ճկուն զտիչ, որով էլ զտում են այն ձայները, որոնք չի ուզում լսել օգտագործողը: Այժմ գաղափարի հեղինակները բավական միջոցներ են հավաքել արտադրանք սկսելու համար: Արտաքինից Here-ները չեն տարբերվում սովորական ականջակալներից, սակայն ներկառուցված աուդիոկոդային միկրոսխեմայի և բարձրախոսի շնորհիվ դրանք կարող են անջատել, կամ էլ հակառակը՝ առավել ուժգնացնել այս կամ այն ձայնը: Այսպես, օգտատերը կարող է «անջատել» գնացքի, ինքնաթիռի շարժիչի, հարևանի շաղափի, երեխայի լացի ձայները կամ էլ ուժեղացնել մեներգչի ձայնը համերգի ժամանակ: Կարգավորումները կատարվում են սմարթֆոնի միջոցով:
Ընդ որում, ձայների վերամշակումը տեղի է ունենում 30 միկրովայրկյանի ընթացքում, ինչն աննկատելի է մարդկային ականջի համար: Ներկառուցված մարտկոցները ապահովում են դրանց 6-ժամյա ինքնավար աշխատանքը:
Զտիչ ականջակալների արժեքը կսկսվի 199 դոլարից, առաջին պատվերները կիրականան այս տարվա դեկտեմբերին: