ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Fat Bad էլեկտրական հեծանիվ


 

Fat Bad էլեկտրական հեծանիվը աշխարհում առաջին ծալովի էլեկտրական հեծանիվն է: Fat Bike թարգմանաբար նշանակում է «գեր» հեծանիվ, սովորաբար անվադողեր մեծ և հաստ են, որոնք էլ ապահովում են տրանսպորտային միջոցի ամենագնաց լինելու կարողությունը։  Հաստ անվադողերը թույլ են տալիս տարատեսակ մակերեսների վրայով անցնել, ինչպես, օրինակ, ձյան, ավազի, խոտածածկույթի։Դրանք ունեն 20 դյույմանոց անվադողեր՝ 4 դյույմ հաստությամբ։ Հեծանվի շրջանակը պատրաստված է ալյումինե խառնուրդից։ Քաշը 25 կգ է։ Հեծանվի հիմնական տարբերակն ունի 250-վատտանոց էլեկտրական շարժիչ։ Հասանելի է նաև 500- վատտանոց էլեկտրական շարժիչով տարբերակը։Մեկ լիցքավորումից հետո հեծանիվը կարող է ընթանալ 55-70 կմ, որից հետո անհրաժեշտ է այն 4-5 ժամ լիցքավորել։