ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Չինաստանում ստեղծել են աշխարհում առաջին կենսաչափական բանկոմատը


 

Չինաստանի տեխնոլոգիական «Tzekwan» ընկերությունը «Սինհուա» համալսարանի հետ համատեղ ստեղծել է աշխարհում առաջին կենսաչափական բանկոմատը: Բանկոմատները գործելու են օգտատիրոջ դեմքի ճանաչման գործառույթով: Այժմ բանկային քարտից օգտվելու և գումար կանխիկացնելու համար քարտատերը պարտավոր է հատուկ ստուգում անցնել: «Սինհուա» համալսարանի փորձագետների կարծիքով՝ սա մեծ առաջընթաց է գիտության մեջ, քանի որ ապահովում է բանկերում տվյալների բազայի հուսալի պաշտպանություն:

Աղբյուրը նշում է նաև, որ կենսաչափական բանկոմատներն ունեն ներկառուցված տեսախցիկ, որը լուսանկարում է բանկոմատից օգտվել ցանկացողի դիմագծերը և անմիջապես համեմատում տվյալների իր բազայի հետ:
Բանկոմատները ստեղծող փորձագետները նշել են նաև, որ համակարգն ուսումնասիրում է մարդկանց կենսաբանական հատկանիշները և կարող է ճանաչել մարդկանց դեմքերը, նույնիսկ եթե նրանց դիմագծերը տարիների ընթացքում փոխվում են: