ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ռալֆ Լորենը հեռախոսները լիցքավորող պայուսակ է ստեղծել

Դիզայներ Ռալֆ Լորենը շարունակում է աշխատել «խելացի» գաջեթների հետ. մարզիկների զարկերակի հարվածները հաշվող և սթրեսի մակարդակը չափող վերնաշապիկից հետո, դիզայները թողարկել է «խելացի» պայուսակ։ Դասական Ralph Lauren, Ricky մոդելն այժմ կարող է լիցքավորել հեռախոսը և օգնել գտնել անհրաժեշտ իրերը լապտերի օգնությամբ:  Պայուսակի կատարելագործված տարբերակը կոչվում է Ricky Bag with Light։ Այն արտաքինից նույնն է մնացել, փոփոխվել է միայն «միջուկը», որում թաքնված են վարդագույն ոսկուց պատրաստված մասնիկներ։