ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Գիտնականները կանացի տրամանաբանությունը հասկացող ռոբոտ են ստեղծում

 

 

Մոսկվայի ավտոճանապարհային պետական տեխնիկական համալսարանի գիտնականները ռոբոտ են ստեղծել, որն ունակ է հասկանալ կանացի տրամաբանությունը: Ներկայում արհեստական ինտելեկտը հեշտությամբ հաղթահարում է միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի խնդիրները: Հայտնի է, որ ռոբոտը տղամարդկային մտածելակերպ ունի, և մասնագետները հույս ունեն, որ ապագայում նորույթը կկարողանա հստակ խնդիրներ լուծել՝ օգտվելով ոչ թե աղյուսակային տվյալներից, այլ մտածողության օգնությամբ: Դա ռոբոտին իր տեսակի մեջ եզակի է դարձնում: Զարմանալին այն է, որ գիտնականները փորձում են ռոբոտին կանացի տրամաբանությունը հասկանալու ունակություն ներարկել, ինչը ոչ միշտ է հաջողվում անգամ տղամարդկանց: