ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Իր տեսակի մեջ առաջին մկնիկը, որն արձանագրում է կենսաբանական փոփոխությունները

 

MionixLabs ընկերության մասնագետների թիմը ներկայացրել է իր տեսակի մեջ առաջին մկնիկը, որը գրանցում է այն օգտագործողի կենսաբանական տվյալների փոփոխությունները հատուկ ցուցիչների և սենսորների միջոցով: Նոր սարքը կոչվում է  NAOS QG, որը կարող է հետևել օգտատիրոջ մաշկա-գալվանական ռեակցիային, որը հիմնականում արտահայտվում է մաշկի ֆիզիկական փոփոխություններով և քրտնարտադրությամբ։ Այդ մեթոդը հիմնականում օգտագործվում է հոգեթերապևտների կողմից անձի հոգեկան, հուզական և ֆիզիկական վիճակը դիտարկելու համար։ Այն նաև կարողանում է ստուգել անձի սրտի զարկերի արագությունը։ Նման մկնիկը, ըստ մշակողների, շատ օգտակար կլինի համակարգչային խաղերի սիրահարների ֆիզիկական և էմոցիոնալ արձագանքներին հետևելու համար:  Նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ է 100.000 դոլար:  Եթե նախագիծը հաջողությամբ ֆինանսավորվի, ապա սարքը շուկա կհանվի 2015-ի հուլիսին և կարժենա 99 դոլար։