ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Դուբայում հնարավոր կլինի արմավենուց լիցքավորել հեռախոսը  

 

 

Արաբական Միացյալ Էմիրություններում «խելացի» արմավենիներ են հայտնվել, որոնք Wi-Fi և էլեկտրականություն են բաժանում: «Խելացի» արմավենիները 8 սեղան ունեն՝ հեռախոս լիցքավորելու համար: Դրանք թույլ են տալիս 100 մետր շրջագծով անվճար Wi-Fi ստանալ: Արմավենին էներգիա ստանում է իր տերևների վրա տեղադրված արևային մարտկոցներից: Առաջին խելացի արմավենիներից մեկն արդեն տեղադրվել է հանրահայտ Բուրջ-ալ-Արաբ հյուրանոցի մոտ: Հետագայում ծրագրվում է ևս 100 էլեկտրոնային ծառ տեղադրել, որոնց վրա նաև տեսահսկման խցիկներ կլինեն: Ընկերության ներկայացուցիչների համար կարևոր է իրենց սարքը նմանեցնել իսկական արմավենու՝ երկրի բնակիչների մշակույթի հետ կապված խորհրդանիշի: