ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Microsoft-ը Windows 8.1-ով աշխատող կախազարդի մեծությամբ համակարգիչ է թողարկել

 

Microsoft ընկերությունը Windows 8.1-ով աշխատող կախազարդի մեծությամբ համակարգիչ է ցուցադրել: Սարքի երկարությունը 11 սմ է, 46 գրամ է կշռում, իսկ արտաքինից սովորական USB կրիչ է հիշեցնում: Մասնագետներն ընկերության նորույթն արդեն «դյուրակիր հայեցակարգ բոլորովին նոր մակարդակի» օրինակ են կոչել: Չնայած չափսերին՝ համակարգիչը բավական ընդունելի բնութագրեր ունի: Իհարկե, տեխնիկական առանձնահատկությունները պաշտոնապես չեն հայտարարվել: Ըստ Softpedia.com-ի, մասնագետները դրանց մասին եզրակացություններ արել են տեղեկության «արտահոսքի» և պահանջների հիման վրա, որոնք անհրաժեշտ են օպերացիոն համակարգի գործունեության համար: Համակարգիչն Intel պրոցեսոր ունի, մեկ կամ երկու Գբայթ օպերատիվ հիշողություն. սա նվազագույնն է Windows 8.1-ի համար: Ներկառուցված հիշողությունը 16-ից 32 Գբայթ է, էներգասնուցման համար օգտագործվում է MicroUSB: Իսկ հեռուստացույցին կամ ցանկացած այլ էկրանի այն կարելի է միացնել HDMI-ի միջոցով: