ՆՁԱԿ
   
 

Ինովացիա


Խելացի ձեռնոցը կփոխարինի համակարգչային  մկնիկին

 

 

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները Թուրինի պոլիտեխնիկական ինստիտուտի գործընկերների հետ համատեղ ստեղծել են խելացի ձեռնոց, որը հնարավորություն կտա հրաժարվել համակարգչային մկնիկից: Բոլոր հրահանգները ձեռնոցը կատարում է ժեստերի միջոցով: Սարքն ստացել է Goldfinger անվանումը և իր արտաքին տեսքով հիշեցնում է լեռնադահուկորդի ձեռնոց: Այն ներսից հագեցած է էլեկտրոնային միջուկով, ինչի շնորհիվ անլար կապ է հաստատում համակարգչի հետ: Իր աշխատանքի համար անհրաժեշտ էներգիան նա ստանում է մատների շարժումից: Սենսորներն ու հաղորդալարերը կարված են կտորի մեջ, ինչի շնորհիվ ձեռնոցը կրելն ու կիրառելը շատ հարմարավետ է: Այն արդյունավետ կլինի նաև արդյունաբերության ու բժշկության տարբեր ոլորտներում: