ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Նորարարական աթոռը հնարավորություն է տալիս նստել ցանկացած վայրում, զանկացած պահին 

Ճապոնացի ինժեներները ստեղծել են հեղափոխական աթոռ, որը կարելի է կրել ամենուր և ցանկացած պահի նստել դրա վրա:  Ինչպես նշում է Oddity Central-ը, Archelis անվանումը ստացած նորույթն իրականում նման չէ աթոռի, այն «փաթաթվում է» ոտքերին ու նստատեղին` թույլ տալով մարդուն իր նախընտրած անկյան տակ հենվել Archelis-ին։ Մասնագետների խոսքերով՝ այս հարմարանքը հնարավորություն է տալիս առանց ոտքերն ու նստատեղը 90 աստիճանի տակ ծալելու` զգալ նստելու հանգստությունը: Ածխածնային մանրաթելերից պատրաստված սարքը բավական ճկուն է, թեթև և լիցքավորման կարիք չունի: Ինժեներները մանրամասնել են, որ Archelis-ը նախ և առաջ նախատեսված է երկար վիրահատություններ անող վիրաբույժների համար, ովքեր հոգնում են ու նստելու կարիք են ունենում: Աղբյուրը հավելում է, որ կրելի աթոռը վաճառքում կհայտնվի այս տարի։