«Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոցի մասնակիցներին հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողություն
2017թ. նոյեբերի 17-ի Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում կայացավ «Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոցի (վեբ կայք` https://innovmanage2017.wixsite.com/youthschool/) մասնակիցներին հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը:
Դպրոցը անցկացվել է ս.թ. հոկտեմբերի 23-ից 26-ը ք. Ծաղկաձորում և կազմակերպվել էր Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի, «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի համատեղ ջանքերով:
«Ժամանակակից քիմիայի հաջողությունները և հրատարակությունները Հայաստանում»
Հանդիպում-քննարկում
2017թ. նոյեմբերի 15-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանում կազմակերպվել էր Հայաստանում հրատարակված քիմիայի ոլորտին վերաբերող նոր գրքերի հեղինակների հետ հանդիպում-քննարկում` «Ժամանակակից քիմիայի հաջողությունները և հրատարակությունները Հայաստանում» խորագրով:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է նոյեմբերի 5-8-ը Երևանում անցկացվող Երկրորդ համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին՝ հայազգի ճանաչված գիտնականների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Դանիայից և մի շարք այլ երկրներից:
Հանրապետության Նախագահը ողջունել է գիտնականներին հայրենիքում և կարևորել արդեն պարբերական բնույթ ստացող Համահայկական գիտական համաժողովի անցկացումը Երևանում:
«Երկրորդ համահայկական գիտական համաժողով»
Համահայկական 2-րդ գիտաժողովի շրջանակում, որը մեկնարկել է նոյեմբերի 6-ին Երեւանում, տեղի կունենա կլոր սեղան, որի շուրջ կհավաքվեն ոչ միայն գիտնականները, այլ նաեւ մասնավոր հատվածի ներկայացուցիչները: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Երիտասարդ գինականների աջակցության ծրագրի ներկայացուցիչ, գիտաժողովի կազմակերպիչներից Գեւորգ Վարդանյանը: Կլոր սեղանը տեղի կունենա նոյեմբերի 8-ին:
«Երկրորդ համահայկական գիտական համաժողով»-ը կակտիվացնի գիտության և մասնավոր սեկտորի համագործակցությունը
«Երկրորդ համահայկական գիտական համաժողով»-ի նպատակն է լուծել ﬕ շարք խնդիրներ՝ գիտության ֆինանսավորման հարցում մասնավոր ձեռնարկությունների ներգրավում, հայաստանցի գիտնականների՝ արտասահմանում վերապատրաստման հնարավորություն: «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 6-8-ն անցկացվող համաժողովի ﬔկնարկին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Երիտասարդ գիտնականների աջակցություն ծրագրի» ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը:
https://armenpress.am/arm/news/911470/erkrord-hamahaykakan-gitakan-hamazhoxov-y-kaktivacni.html
https://news.am/arm/photos/session/969.html
«Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոց
2017թ. հոկտեմբերի 23-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում տրվեց «Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոցի մեկնարկը, որը կազմակերպվել է Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի, «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի համատեղ ջանքերով և կանցկացվի ք. Ծաղկաձորում սույն թվականի հոկտեմբերի 23-ից 26-ը:
«Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոց
Ուրախ ենք տեղեկացնել ս.թ. հոկտեմբերի 23-26-ը ք. Ծաղկաձորում կայանալիք «Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոցի հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին:
Ուրախ եմ ողջունել ձեզ Գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական համակարգող խորհրդի պաշտոնական կայքում
Միջազգային գիտատեխնիկական համագործակցության զարգացման լծակներից է գիտատեխնիկական նվաճումների և ինովացիոն տեխնոլոգիաների միջպետական ակտիվ փոխանակումը:
«Ներկայիս գիտատեխնիկական գրադարանը» հանդիպում - սեմինար
Սույն թվի հոկտեմբերի 10-ին, «Գրադարանավարի օր» մասնագիտական տոնի առթիվ «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը Հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի նոր ուսանողների համար կազմակերպել է հանդիպում-սեմինար «Ներկայիս գիտատեխնիկական գրադարանը» խորագրով:
Ինժեներական համաժողով-ցուցահանդես
Հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) առաջին անգամ անցկացվեց Ինժեներական համաժողով-ցուցահանդես:
Համաժողով-ցուցահանդեսի նպատակն է՝ համախմբել ինժեներական ոլորտի կազմակերպություններին և ներկայացուցիչներին, քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի առաջընթացի մարտահրավերները, իրականացնել փորձի և գաղափարների փոխանակում այնպիսի տեխնոլոգիական ուղղություններով...
«Բնապահպանության ոլորտի նոր հրատարակություններ» հանդիպում-քննարկում
2017թ. հունիսի 21-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանը կազմակերպել էր «Մարդը և բնությունը` մեկ ընտանիք» կարգախոսի ներքո «Բնապահպանության ոլորտի նոր հրատարակություններ» խորագրով հանդիպում-քննարկում բնապահպանության ոլորտին նվիրված գրքերի հեղինակների մասնակցությամբ, որի նպատակն էր գիտատեխնիկական հանրությանը տրամադրել տեղեկատվություն ոլորտի արդի խնդիրների մասին, լսել ելույթներ մասնագետների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ:
«Գիտությունը, տեխնիկան և ինովացիոն տեխնոլոգիաներն ամենազորության և երջանկության դարաշրջանում»
2017 թվականի հունիսի 11-14-ը «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Վարդանյանը մասնակցել է Թուրքմենստանի Նախագահի նախաձեռնությամբ կազմակերպված «Գիտությունը, տեխնիկան և ինովացիոն տեխնոլոգիաներն ամենազորության և երջանկության դարաշրջանում» խորագրի ներքո անցկացված միջազգային գիտաժողովի աշխատանքներին և հանդես եկել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում գրանցված արդյունաբերական սեփականության օբյեկտների ինովացիոն ներուժի գնահատումը» թեմայով գիտական զեկույցով, որը ճանաչվել է որպես «Տնտեսական զարգացում, միջազգային համագործակցություն և իրավունք» խորագրով սեկցիայի լավագույն զեկույցը:
«Երիտասարդության դերը ԱՊՀ երկրների նորարարական համագործակցության զարգացման գործում» խորագրով միջազգային գիտաժողովը օբյեկտիվ պատճառներով հետաձգվում է: Գիտաժողովի անցկացման ճշգրիտ ամսաթվերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կլինի մեր կայքում: Հետևե'ք մեր նորություններին:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար:
«Երիտասարդության դերը ԱՊՀ երկրների նորարարական համագործակցության զարգացման գործում»
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ենթակայության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպում է միջազգային գիտաժողով. «Երիտասարդության դերը ԱՊՀ երկրների նորարարական համագործակցության զարգացման գործում» խորագրով:
Գիտաժողովը տեղի կունենա ԱՊՀ երկրների Հումանիտար Համագործակցության Միջպետական Հիմնադրամի ֆինանասական աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ, որը կկայանա մայիսի 26-28, ՀՀ, Ծաղկաձոր քաղաքում:
«ՋՋԷՌ-440 ռեակտորներով Էներգաբլոկի սարքավորումները և շահագործման ռեժիմները» գրքի շնորհանդես-քննարկում
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանում 2017թ ապրիլի 28-ին կազմակերպվել է նվիրատվությամբ ստացված էներգետիկայի ոլորտին վերաբերող «ՋՋԷՌ-440 ռեակտորներով Էներգաբլոկի սարքավորումները և շահագործման ռեժիմները» գրքի շնորհանդեսը և հանդիպում հեղինակների հետ:
ԱՊՀ երկրների գիտատեխնիկական համագործակցության միջպետական համակարգող խորհրդի նախագահ
Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների Գիտատեխնիկական համագործակցության Միջպետական խորհրդի 24-րդ նստաշրջանը, որտեղ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը միաձայն ընտրվել է ԱՊՀ երկրների գիտատեխնիկական համագործակցության միջպետական համակարգող խորհրդի նախագահ:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար մարմինների հետ