ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Ապագայի անտիբիոտիկը  

 

Հարյուրամյակներ շարունակ արծաթի միացությունները օգտագործվել են որպես դեղամիջոց: Դեռևս հին հույներն ու հռոմեացիները բնական մաքսազերծման նպատակով ջուրը պահում էին արծաթյա տարաների մեջ:

Մինչև 2-րդ համաշխարհային պատերազմ, երբ դեռևս լայն օգտագործում չէին գտել հակաբիոտիկները, արծաթն օգտագործում էին բուժական նպատակներով:

Վերջին ժամանակներս նանոտեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց կրկին մեծացավ հետաքրքրությունը արծաթի նկատմամբ, որպես անտիբիոտիկ և բակտերիասպան միջոցի: Նանոտեխնոլոգիաները թույլ կտան արծաթի հիմքի վրա ստեղծած պրեպարատները էժանանան և ավելի հասանելի կդառնան ինֆեկցիոն հիվանդությունների բուժման ժամանակ:

Ի շնորհիվ իրենց փոքր չափսերի նանոմասնիկները ունեն յուրօրինակ, նույնիսկ կախարդական հատկություն, նրանք չափազանց ակտիվ են և ոչնչացնում են վիրուսներին, բակտերիաներին և սնկերին: Ազդելով ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչների բջջային մեմբրանների վրա, նրանք շրջափակում են բակտերիաներին դադարեցնելով դեպի բջիջ թթվածնի մուտքը, որն էլ հանգեցնում է նրա ոչնչացմանը: ԱՄՆ-ում նանոարծաթյա միացությունները ընդունված են որպես բնական հակաբիոտիկներ և հաջողությամբ օգտագործվում են այրվածքների և վերքերի  բուժման ժամանակ: NASA-ում նանոարծաթյա միացությունները օգտագործում են տիեզերանավերում օգտագործվող ջրի մաքսազերծման համար:

Հնդիկ գիտնականները արծաթյա նանոմասնիկների հիմքի վրա մշակել են պատրաստուկներ, որոնք օգտագործվում են սիրտանոթային հիվանդությունների ժամանակ թրոմբների վերացման նպատակով: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ պատրաստուկները չեն առաջացնում կողմնակի երևույթներ, 40% իջեցնում են թրոմբների առաջացումը և ունեն հակաբիոտիկային հատկություն: