ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Մարդու օրգանիզմը կարող է ցավազրկողներ արտադրել

 

Նման եզրակացության են եկել Միչիգանի համալսարանի մասնագետները, ովքեր ենթադրում են, որ մարդու օրգանիզմի նման յուրօրինակ կարողությունն արտահայտնվում է այն ժամանակ, երբ այս կամ այն պատճառով բուժօգնությունն ուշանում է:

Ըստ գիտնականների՝  մարդու ուղեղը կարող է ազդակներ ուղարկել օրգանիզմին, որպիսի այն սկսի ցավազրկողներ արտադրել, որոնց ազդեցությունը նման է դեղամիջոցների: Այդ ամենի համար անհրաժեշտ է ընդամենը ուղեղի մի փոքր  խրախուսանք` թույլ էլեկտրական ցնցումի տեսքով։ Դա  օրգանիզմին ստիպում է բնական ժանապարհով ցավազրկող միջոց արտադրել: Գիտնականները համարում են, որ դա ցնցող հայտնագործություն է, քանի որ կարող է օգնել այն մարդկանց, ովքեր ցավազրկող դեղամիջոցների նկատմամբ գերզգայուն են: