ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Գիտնականները «հիբրիդային ատամներ են» աճեցրել

 

Լոնդոնում Թագավորական քոլեջի գիտնականներն առաջին անգամ «հիբրիդային ատամներ են» աճեցրել՝ դրանք ստանալով մարդու լնդերի ու մկների սաղմնային ցողունների բջիջներից:

Սկզբնապես հետազոտողները վերցրել են մարդու լնդերի էպիթելային բջիջներն ու դրանք մեծացրել են լաբորատոր պայմաններում: Ապա մեծ քանակությամբ «մեծացած» բջիջները միացրել են կրծողների սաղմնային ցողունների բջիջների հետ և ստացվածը տեղադրել են մկների վրա: Արդյունքում գիտնականներին հաջողվել է աճեցնել էմալով և կենսունակ արմատներով հիբրիդային ատամներ:

Ւնչպես ենթադրել են հետազոտողները, ապագայում այդ տեխնոլոգիաները հասանելի կլինեն ատամնաբուժարանների հաճախորդների համար, սակայն տվյալ փուլում այն թանկարժեք բուժում է: Անհրաժեշտ է շարունակել հետազոտությունը, որի օգնությամբ  բուժումներն ավելի էժան և հասանելի կդառնան, բայց դրա համար անհրաժեշտ է ևս մի քանի տարի: