ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

էլեկտրականությունը կարող է ջնջել վատ հիշողությունները

  

Հոլանդացի, գերմանացի և իսպանացի նեյրոկենսաբանները պարզել են, որ էլեկտրոջղաձգային թերապիան կարող է օգտագործվել վատ հիշողությունները ջնջելու համար: Սա հատկապես կօգնի ընկճախտով տառապող հիվանդներին:

Հետազոտությունն արվել է 42 կամավորների վրա, թերապիայից առաջ նրանց ցույց են տվել վթարների և պատերազմների լուսանկարներ, իսկ թերապիայից հետո պարզվել է, որ այդ լուսանկարների մասին հիշողությունները ամբողջովին ջնջված են: Ընդ որում հիշողությունները ամբողջովին ջնջվել են ոչ թե մի քանի ժամ հետո, այլ թերապիայի հաջորդ օրը: