ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Համացանցը նպաստում է գլոբալ տաքացմանը

 

Համացանցի անսպառ հնարավորություններից օգտվելով` մենք ավելի ու ավելի ենք նպաստում գլոբալ տաքացմանը: Ամեն անգամ զանազան կայքեր մուտք գործելով` յուրաքանչյուր ոք մթնոլորտում 1-10 գրամով ավելացնում է ածխաջրերի քանակը։ Իհարկե, դա մեծ թիվ չէ։ Բայց եթե հաշվի առնենք այն փաստը, որ «Գուգլ» որոնողական կայքից օրական օգտվում է մոտ 1 մլրդ-ից ավելի մարդ, «Ֆեյսբուքից»` ավելի քան 60 մլն օգտատեր, իրար են ուղարկվում միլիարդավոր նամակներ, ապա պարզ կլինի, թե օրեցօր որքան ածխածին է ավելանում մթնոլորտում։ Ածխածինը ջերմացնում է մթնոլորտը, այդ իսկ պատճառով որոշ հետազոտողներ առաջարկում են ածխածնի արտանետումների համար հարկ սահմանել ու ստացված միջոցները ներդնել ի նպաստ գլոբալ տաքացման դեմ պայքարի։

Բացի այդ, եթե պայմանականորեն ողջ համացանցը համարենք առանձին պետություն, ապա այն աշխարհում էլեկտրաէներգիա սպառող 5-րդ երկիրը կդառնա` անցնելով Հնդկաստանին և Գերմանիային։ Համացանցը սպառում է Երկիր մոլորակի էներգետիկ ռեսուրսների 2-3 տոկոսը. ավելին, մինչ 2020թ. այդ թիվը կկրկնապատկվի։ Ի դեպ, էլեկտրաէներգիայի մեծ մասն սպառվում է համակարգչային սարքավորումների հովացման աշխատանքների ապահովման համար։