ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Ճապոնիան մտադիր է 11 հազար կմ երկարությամբ «գոտի» կապել Լուսնի շուրջ

 

Ճապոնական Shimizu ինժեներական ընկերությունը մտադիր է այսպես կոչված «գոտի»՝ Luna Ring, կապել Լուսնի հասարակածի շուրջ: Նախատեսվում է, որ «գոտին» ամբողջովին կառուցվելու է հեռակառավարվող ռոբոտների միջոցով. այն կունենա 11 հազար կմ երկարություն և 400 կմ հաստություն։

Ըստ ճապոնացի մասնագետների՝  հատուկ պանելներից ստեղծված գոտին պետք է կլանի արևի էներգիան, այնուհետև այն միկրոալիքների տեսքով դեպի Երկիր կճառագայթի, որտեղ էներգիան կվերածվի էլեկտրականության։

Shimizu-ի կարծիքով՝ Luna Ring-ը կկարողանա առավելագունը 13 հազար տերավատ էներգիա կուտակել։

Luna Ring-ի կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2020թ.։