ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Ձվածեղը օգտակար է հիպերտոնիկների համար

 

 

Չինացի և կանադացի գիտնականները պարզել են, որ ձվի սպիտակուցը իջեցնում է արյան ճնշումը։ Լաբորատոր պայմաններում մկների վրա կատարած փորձարկումները հաստատել են այդ փաստը։ Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ ջերմային մշակումից հետո սպիտակուցի` արյան ճնշում իջեցնող հատկությունը չի վերանում։ Ավելին, կանադացի հետազոտողների խոսքերով` տապակած սպիտակուցը ավելի արագ է իջեցնում արյան ճնշումը։