ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականները մորֆիից էլ ուժեղ ցավազրկող են ստեղծել

 

Ավստրալիայի Քուինսլենդի համալսարանի գիտնականները, օգտագործելով արևադարձային հատվածներում բնակվող խխունջների թույնը, ստեղծել են նոր տեսակի ցավազրկող, որը մորֆիից էլ ուժեղ է։
Գիտնականների խոսքերով՝ նոր ցավազրկողը կարող է ավելի արդյունավետ լինել, քան մորֆին է։ Մասնագետները նշել են, որ դրանց միջոցով հնարավոր կլինի բուժել նյարդային քրոնիկ ցավերը, ինչը ներկայում բավական բարդ է։
Ցավազրկողը ստեղծողները պատմել են, որ բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ խխունջի թույնի բաղադրության մեջ առկա conotoxins կոչվող պրոտեինները մարդու օրգանիզմում ցավը մեղմելու զարմանալի հատկություն ունեն։
Դեղամիջոցը դեռևս փորձարկման փուլում է։