ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Ռուս գիտնականները մարդկությանը մոտեցրել են հավերժ երիտասարդությանը

Մոսկվայի պետական համալսարանի գիտնականները ներկայացրել են բջջի սնվելու մեխանիզմների ուսումնասիրմանը նվիրված երկամյա աշխատանքի արդյունքները։ Նախագծի նպատակը դեղամիջոցների շարքի ստեղծումն է, որոնք կնպաստեն ներբջջային կառուցվածքի թարմացմանը։ Ուսումնասիրվել են տասնյակ քիմիական միացություններ, հարյուրավոր դեղաբույսեր, ինչպես նաեւ Տվերի արգելոցի աստրախանյան ուղտերի եւ արջերի առանձնահատկությունները։ Հետազոտողներին հաջողվել է ստեղծել աուտոֆագիայի ակտիվատորների սքրինինգի համակարգ, որն օգնում է հասկանալ, թե ինչ մեխանիզմներ են ազդում երկարակեցության վրա։

Ինչպես տեղեկացրել է ՄՊՀ մամուլի ծառայությունը, հազարամյակների ընթացքում մարդու եւ նրա էվոլյուցիոն նախորդների հիմնական խնդիրը սննդի անբավարարությունն է եղել։ Եվ մեր օրգանիզմները վարժվել են գրագետ խնայել։ Բայց պետք է հասկանալ, որ բջիջները, ինչպես եւ բոլոր «մեխանիզմները» մաշվում են։ Միեւնույն ժամանակ, յուրաքանչյուր բջիջ ինքնաթարմացման մեխանիզմ ունի։ Այն առաջին հերթին դրսեւորվում է որպես աուտոֆագիա, երբ ներբջջային «մեքենաները» իրենք են ուտում ոչ հարկավոր մասերը եւ նոր բջիջներ ստեղծում։ Այդ պրոցեսը կարելի է խթանել ինչպես բնական, այնպես էլ սինթետիկ նյութերով։

ՄՊՀ-ի եւ «ԷՖԿՕ»-ի համատեղ նախագիծը մշակել է աուտոֆագիայի եւ ներբջջային կառույցների  թարմացմանը նպաստող նորարարական դեղամիջոցներ։ Խոսքը բջիջների ֆիզիոլոգիական երիտասարդության կառավարելի երկարացման մասին է։ Գիտնականները ձգտում են հասնել այն բանին, որ մարդկային բջիջները կարողանան ազատվել «հնությունից»։

Հետազոտողները իրականացրել են ինքնաթարմացման ակտիվատորների որոնում մի քանի ուղղություններով։ Ստեղծել են քիմեր-միացություններ, որոնք կարող են նախաձեռնել վնասված բջիջների՝ միտոխոնդրիաների վերամարսումը։ Թեստավորել են աուտոֆագիայի առաջացման ունակությունը 14 հազար քիմիական միացություններում՝ համակարգչային ուսումնասիրության միջոցով։ Ստուգել են այն նյութերը, որոնք ապրում են կենդանիների աղիներում եւ կարող են դիմանալ երկարատեւ քաղցին։ Օրինակ, Աստրախանի ուղտը եւ արջը։ Եվ վերջապես, ստուգել են հարյուրավոր դեղաբույսեր եւ համեմունքներ, որոնք կարող են թարմացնել բջիջները։

Հետաքրքիր շատ բացահայտումեր են կատարվել։ Դրանցից ամենահեռանկարայինները դեռ պետք է ստուգել կենդանիների՝ ձկների, մկների մոդելների վրա, երբ ՄՊՀ-ում իրականացված գենոմի խմբագրման օգնությամբ անջատել են հագեցման գենը՝ լեպտինը»,- ասել է ՄՊՀ ֆունկցիոնալ գենոմիկայի ինստիտուտի տնօրեն Պյոտր Սերգիեւը։

«ԷՖԿՕ» ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Իվանովն ասել է, որ արդեն երկու տարի ՄՊՀ գիտնականների հետ համատեղ հետազոտում են մարդու բջջի աուտոֆագիայի կառավարման պրոցեսները՝ մեծացնելու համար նոր ներբջջային կառույցների առաջացման արագությունը։ Ստացված արդյունքները հաստատել են նախնական վարկածները։ Մեր նախագիծը, ասել է նա, հույս է տալիս վերիմաստավորելու մեր պատկերացումներն առողջության մասին։

news.am