Հետազոտողները նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ վերստեղծել են 45 հազար տարի առաջ ապրած կնոջ կերպարը
1950 թվականին Չեխիայում հնագետները հայտնաբերել են ճեղքված գանգ։ Քանի որ գանգը կիսով չափ բաժանված էր, հետազոտողները եզրակացրել են, որ կմախքի մնացորդները պատկանում են երկու տարբեր մարդկանց: Սակայն մի քանի տասնամյակ անց գենոմի սեքվենավորում անցկացնելուց հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ գանգը պատկանել է մեկ մարդու՝ կնոջ, որն ապրել է 45 հազար տարի առաջ։
Հետազոտողները նրան անվանել են «կին-Zlatý kůň», որը չեխերենից թարգմանաբար նշանակում է «ոսկե ձի»։
Նրա ԴՆԹ-ի հետագա վերլուծությունը ցույց է տվել, որ նրա գենոմում կա նեանդերթալցիների մոտ 3%-ը։
«Գանգի մասին հետաքրքիր տեղեկությունն այն է, որ ինչ-որ կենդանու կողմից այն կրծվել է կնոջ մահից հետո»,-Live Science-ին ասել է հետազոտության համահեղինակ Սիսերո Մորաեսը։ «Այս կենդանին կարող էր լինել գայլ կամ բորենի»,-ասել է նա։