Ցորենի ծիլերի հյութը բոլոր օրգաններից դուրս է հանում տոքսինները
Հացահատիկների կիրառումը սննդում հայտնի է որպես օրգանիզմի առողջացման բավական հայտնի մեթոդ: Բրիտանացի գիտնականներն առաջարկում են օրգանիզմի մաքրման նոր մեթոդ, որը հիմնված է ցորենի ծիլերի վրա:
Նրանք խորհուրդ են տալիս լավագույն արդյունքի հասնելու համար օրական 30 միլիգրամ ցորենի ծիլերի հյութ խմել: Դրանցում պարունակվում են մի շարք վիտամիններ ու հանքանյութեր, ինչպես նաեւ 80 տոկոս քլորոֆիլ, առանց որի անհնար է բջիջներում ֆոտոսինթեզի գործընթացը:
Ցորենի հատիկների հյութի փոքր չափաբաժինն օգտակար նյութերի ու ամինաթթուների քանակությամբ համարժեք է հինգ կիլոգրամ բանջարեղենի: Բուժիչ ըմպելիքն ունի մաքրող հատկություններ՝ տոքսինները հեռացնում է լյարդից, աղիքներից ու ստամոքսից, թոքերից ու երիկամներից:
Ցորենի ծիլերի հյութը թարմացնում է արյունը: Դրանում առկա է ակտիվ երկաթ, ինչը խթանում է արյունատար համակարգի աշխատանքը, բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը, կարգավորում է արտերիալ ճնշումը: Բարելավվում է արյան բաղադրությունն ու անոթները, ինչն իր հերթին նպաստում է սրտի աշխատանքի կարգավորմանը: