ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Սառեցված բանջարեղենն ավելի օգտակար է, քան թարմը

 

Բանջարեղենն իսկապես շատ առողջարար է մարդու օրգանիզմի համար։ Այն քիչ քանակությամբ ճարպեր և կալորիաներ է պարունակում։ Դրանում խոլեստերին չկա, փոխարենը բանջարեղենը հարուստ է վիտամիններով, հանքանյութերով ու բջջանյութով։ Շատերը կարծում են, որ բանջարեղենն ավելի օգտակար է թարմ վիճակում։ Դա անշուշտ ճիշտ է, բայց միայն այն դեպքում, երբ այն ինքներդ եք մշակում կամ էլ շուկայից գնած բանջարեղենը մոտակա այգիներից է բերված։

Բայց խանութներից գնված բանջարեղենը հիմնականում բերվում է հեռավոր երկրներից և մինչև վաճառասեղանին հայտնվելը երկար ճանապարհ է անցնում։ Տեղափոխության ընթացքում այն զանազան ֆիզիկական ազդեցությունների է ենթարկվում, ինչի արդյունքում վիտամինների մեծ մասն անհետանում է։ Մինչդեռ սառեցված վիճակում տեղափոխվող բաջարեղենում վիտամինները չեն կորցնում իրենց ազդեցությունը։ Այդ իսկ պատճառով հաճախ սառեցված բանջարեղենն ավելի օգտակար է, քան թարմ և պահածոյացված բանջարեղենը։