ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Հենց հիմա  սալոր ուտելու 5 պատճառ

Բոլոր մրգերն, իհարկե, շատ օգտակար են առողջության համար, բայց սալորն առանձնանում է իր օգտակարությամբ: Ստորեւ ներկայացնում ենք սալոր ուտելու 5 պատճառ.

1. Դիետիկ է

Սալորը ամենադիետիկ մրգերից մեկն է. չնայած որ բավականին քաղցր է, այն ընդամենը 100 գրամի մեջ 30 կալորիա է պարունակում: Այնպես որ, նիհարել ցանկացողները կարող են խնձորի հետ մեկտեղ նաև սալոր ուտել: Այն նաև ճարպակալմամբ և նյութափոխանակության խանգարումներով տառապող մարդկանց են խորհուրդ տալիս օգտագործել:

2. Օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար

Կարծիք կա, որ սալորի բաղադրության մեջ մտնող նյութերը ավելորդ խոլեստերինը անոթներից դուրս բերելու և արյունը աթերոսկլերոտիկ գոյացություններից մաքրելու հատկություն ունեն: Բացի այդ, սալորը հատուկ նյութերով է հարուստ, որոնք անոթներով արյան հոսքը բարելավելու և տրոմբների գոյացումը կանխարգելելու հատկանիշներով են հայտնի: Սալորը կարող է  խթանել էրիթրոցիտների սինթեզ, այդ իսկ պատճառով ակավարյունությամբ տառապող մարդկանց խորհուրդ է տրվում անպայման սալոր ուտել:

3. Օգտակար է ուռոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի համար

Երիկամների և միզասեռական համակարգի մի շարք հիվանդությունների դեպքում սալորը նույնպես կարող է շատ օգտակար լինել. բաղադրիչներից մեկի՝ կալիումի շնորհիվ այն ավելորդ աղերն ու հեղուկը երիկամներից դուրս է բերելու հնարավորություն է ընձեռում:

4. Օգտակար է մկանների համար

Սալորը պետք է անպայման նաև սպորտով և ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդկանց սննդակարգում ընդգրկված լինի: Բանն այն է, որ կալիումը ևս մեկ օգտակար հատկություն ունի՝ այն նյարդային իմպուլսների՝ նյարդա-մկանային հանգույցներին փոխանցումն է խթանում: Այնպես որ սալորը, կալիումի շնորհիվ, օգտակար է մկանների, դրանց աճի և զարգացման համար:

5. Հարուստ է վիտամիններով

Սալորը մի շարք՝ ողջ օրգանիզմի համար օգտակար վիտամիններ և միներալներ է պարունակում. մասնավորապես, կալիումն ու մագնեզիումը բարելավում են սրտի աշխատանքը, իսկ В խմբի վիտամիններն ու РР վիտամինը օգտակար են աչքերի և անոթների համար: Իհարկե, սալորը մի շարք այլ օգտակար հատկություններ ունի, սակայն վերը նշվածներն արդեն բավական են՝ հենց հիմա մի քանի հատ սալոր ուտելու համար: