ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Հայաստանի խորհրդանիշ նուռը

 

Սուպեր սննդամթերք». այս տիտղոսին սննդաբաններն արժանացրել են նռանը՝ այն համարելով աշխարհի ամենաօգտակար սննդամթերքը։ Այն օգտակար է սրտի համար, իջեցնում է արյան ճնշումը, նվազեցնում խոլեստերինի քանակությունը։ Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ նռան մեջ առկա հակաօքսիդանտ նյութերը կանխում են քաղցկեղի տարածումը, նույնիսկ սպանում են դրա բջիջները։ Իսկ ահա նռան հատիկները քիչ կալորիա են պարունակում, սակայն հարուստ են վիտամիններով։ Նման բաղադրությամբ սնունդը թույլ է տալիս կարգավորել քաշը։ Նուռը նաև թույլ է տալիս պահպանել մաշկը՝ պայքարելով կնճիռների առաջացման դեմ։ Սա ևս հակաօքսիդանտ նյութերի շնորհիվ է։ Այն ունի նաև հակաբակտերիալ հատկություն, ինչը ատամի խնդիրներ ունեցող մարդկանց համար անփոխարինելի է։