ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Բանանի օգտագործումը նվազեցնում է գլխուղեղի կաթվածի ռիսկը

 

Գիտնականները կանանց խորհուրդ են տալիս բանան ուտել: Բանանը նվազեցնում է գլխուղեղի կաթվածի հավանականությունը: 11 տարիների ընթացքում գիտնականները վերահսկել են 50-79 տարեկան 90  կանանց` փորձելով կապ գտնել նրանց կողմից կիրառվող սննդում կալիումի և գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականության միջև: Ինչպես հայտնի է, բանանը հարուստ է կալիումով, ինչը կարող է նվազեցնել կաթվածի հավանականությունը: Հետազոտության մեկնարկին մասնակիցներից ոչ մեկի մոտ գլխուղեղի կաթված գրանցված չի եղել, իսկ կալիումի միջին կիրառումն օրական 2 611 մգ է կազմել: Առողջապահության միջազգային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական 3 510 մգ կամ ավելին օգտագործել:  Մասնակիցների միայն 16,6 տոկոսն է անհրաժեշտ քանակությամբ կալիում կիրառում:  Մեծ քանակությամբ կալիում կիրառող կանանց մոտ իշեմիկ ինսուլտի հավանականությունը 12 տոկոսով ավելի ցածր է եղել, մյուսների համեմատ: