ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

Ինչից է, որ իսկական մեղրը երբեք չի փչանում

Մեղրը բնության կողմից մեզ տրված ամենահամեղ ուտելիքներից է և թերևս, միակը, որ երբևէ չի փչանում։ Կալիֆոռնիայի համալսարանին կից Ռոբերտ Մոնդավիի անվան ինստիտուտի Փոշոտման և մեղրաբանության կենտրոնի տնօրեն, կենսաբան Ամինա Հարիսը բացատրել է, թե ինչով է պայմանավորված մեղրի այդ հատկությունը։ Ըստ նրա` բնական մեղրը խոնավության շատ ցածր մակարդակ ունի, և շատ քիչ թվով մանրէներ ու միկրօրգանիզմներ կարող են գոյատևել այդ պայմաններում։ Շատ կարճ ժամանակում մեղրը ոչնչացնում, «խեղդում» է իր մեջ գտնվող մանրէները։ Այն փաստը, որ միկրօրգանիզմները մեղրի մեջ գոյատևել չեն կարող, նշանակում է, որ դրանք այն փչացնել էլ չեն կարող։ Մեղրը քաղցր է, բայց ի տարբերություն շաքար պարունակող այլ նյութերի, այն առանձնանում է իր թթվայնությամբ։ Մեղրի ph մակարդակը 3.26-4.28 է, և դա ևս նպաստում է վնասակար մանրէների ոչնչացմանը։ Մեղրի խոնավության ցածր մակարդակն ապահովում են նաև մեղուները, որ նեկտարից մեղր են ստանում՝ նեկտարն իրենց մարսողական համակարգի միջով անց կացնելով։ Մեղուների մարսողական համակարգում գտնվող նյութերի քիմիական բաղադրությունը ևս նպաստում է մեղրի պիտանելիության ժամկետի ավելացմանը։ Մեղուների ստամոքսում գլյոիկոզօքսիդազ տեսակի ֆերմենտներ կան, որ անցնում են նեկտարի բաղադրության մեջ։ Այդ ֆերմենտն ու նեկտարը միախառնվում ու վերածվում են գլյոկոնաթթվի և ջրածնի պերօքսիդի։ Այսպիսով` առաջացած ջրածնի պերօքսիդն էլ իր հերթին է ոչնչացնում վնասակար մանրէները։ Հայտի փաստ է, որ մեղրը հեշտությամբ լուծվում է ջրում, և որպեսզի մեղրը չփչանա, այն պետք է պահել չոր պայմաններում։