Բրյուսելյան կաղամբը գաղտնի զենք է քաղցկեղի դեմ
Գիտնականների խոսքով` բրյուսելյան կաղամբը իրական սուպեր մթերք է: Կաղամբի մեկ գլխիկը 240%` պահանջված ցերեկային չափաբաժնի չափով վիտամին K1 է պարունակում: Բացի այդ՝ բրյուսելյան կաղամբի մեկ գլխիկը նաև օրական չափաբաժնով` 130% С վիտամին է պարունակում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն հարուստ է թաղանթանյութով, կալիում պերմանգանատով, կալիումով, խոլինով և В խմբի վիտամիններով: Ապացուցվել է, որ կաղամբի մեջ պարունակվող հակաօքսիդանտները և այլ ֆիտոքիմիական միացությունները հաջողությամբ պայքարում են քրոնիկ հիվանդությունների դեմ, բացի այդ՝ բրյուսելյան կաղամբը ոչնչացնում է քաղցկեղածին բջիջները` կանխելով օնկոլոգիական հիվանդությունների առաջացումը: